15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նունե Եսայանը լրագրողներին մեկնաբանեց իր անվան շուրջ ծագած սկանդալը/վիդեո/

Իրեն հարգող խմբագրությունը պետք է ազատի նման լրագրողներին, ովքեր փորձում են հայտնի մարդու անվան հետ խաղալով` սեփական անունը բարձրացնել: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգչուհի Նունե Եսայանը` մեկնաբանելով վերջին օրերին սոցիալական կայքերում իր հասցեին հնչող քննադատություններն ու աղմուկը: Ի դեպ, երգչուհուն սատարելու էին եկել երգիչ Արթուր Իսպիրյանն ու ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Նունե Եսայանը վերջերս Թուրքիայում էր` համերգային ծրագրով: Համերգից առաջ նա հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներից մեկին, որը տարատեսակ քաղաքական ենթատեսքտով մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք է տվել սոցիալական ցանցերում:

Նունե Եսայանը նշեց, որ Կոստանդնուպոլիս էր մեկնել համերգային շրջագայության` հայ համայնքի հրավերով: Մինչ համերգը նա այցելել է հայկական դպրոցներ, եկեղեցիներ, վարժարաններ, հանդիպել Հրանտ Դինքի կնոջ հետ, այցելել Հրանտ Դինքի շիրիմին:

Նրա խոսքով` համերգն այնքան փայլուն ու լավ է անցել, որ կարելի է համարել, որ վերջին տարիներին նման հաջող համերգ չէր ունեցել: Սակայն աղմկահարույց պատմությունը երգչուհու շուրջ սկսվեց այն պահից, երբ հրապարակվեց թուրքական լրատվամիջոցներից մեկի հայազգի լրագրողի հետ Նունե Եսայանի հարցազրույցը:

‘’Ես շատ լավ գիտեի` ուր եմ գնում, եւ որտեղ ինչ պիտի խոսեմ: Հարց է հնչել հայ-թուրքական փակ սահմանների մասին, ես էլ ասել եմ.’’Քաղաքական սահմանները փակ են, բայց մեր սրտերը բաց են, քանի որ արվեստը սահմաններ չի ճանաչում’’: Որից հետո slaq.am-ի լրագրողը խեղաթյուրելով իմ ասածները` տարածել է իր նյութը` առանց ճշտելու` ինչ եմ ասել, ինչպես եմ ասել’’,- ասաց երգչուհին` հավելելով, որ ոչ միայն ինքն է շատ վիրավորված, այլ նաեւ Թուրքիայի հայ համայնքը:

Երգչուհին ասաց, որ նման դեպքեր իր կյանքում էլի եղել են, եւ  այս անգամ էլ կների այդ լրագրողին եւ դատարան չի դիմի` համարելով, որ թյուրիմացություն է եղել, կամ` անմիտ քայլ:

Երգչուհին շեշտեց, որ ոչ ոք իրեն չի զանգել եւ ներողություն չի խնդրել: ‘’Ինձ գնահատողը կշարունակի գնահատել, անկախ այդ աղմուկից: Քաղաքականությունից շատ հեռու եմ: Արվեստը սահմաններ չի ճանաչում, ես բարությամբ եւ լռությամբ կպատժեմ’’,- եզրափակեց երգչուհին` վերջում արտասանելով Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից մի քառատող` ներելու մասին:

Նունե Եսայանի հետ լրագրողների հանդիպման մանրամասները դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ