18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փուչիկների պայթյունից տուժածներին վիրահատել են

 Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն վիրահատել է մայիսի 4-ին փուչիկների պայթյունից տուժած երկու հոգու:

Վիրահատությունը կատարվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում: Երկու տուժածի վիրահատություն էլ նախատեսված է այսօր` մայիսի 19-ին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ պատահարի հաջորդ օրը տուժածներին հիվանդանոցներում տեսակցել էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Նրան բժիշկները հավաստացիացրել էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այրվածքի հետքեր չմնան տուժածների դեմքերին:

Շուշան Հունանյանի տեղեկատվությամբ, դեռեւս  41 տուժած հիվանդանոցներում են որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում: 85 հիվանդ ամբուլատոր բուժման մեջ է: Բոլոր տուժածների բուժման եւ վիրահատությունների ծախսերը կատարվում են պետական պատվերի շրջանակներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ