15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չինական ավտոբուսները բանի պետք չե՞ն

Մեզ դուր չի գալիս քաղաքականությունը տրանսպորտի կազմակերպման ոլորտում` կապված չինասկան ավտոբուսների ներմուծման հետ:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ‘’Սպառողների ասոցիացիա’’ ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Հիմնավորելով իր դժգոհությունները, նա նշեց, որ քաղաքապետարանը խոստացել էր մոտ երկու անգամ նվազեցնել միկրոավտոբուսների թիվը, սկզբում դեկտեմբերին, հետո` մայիսին, այնինչ չինական ավտոբուսները շրջանառության մեջ դնելուց հետո էլ միկրոավտոբուսները դուրս չեկան գործածումից:

‘’Այդ ավտոբուսները հարմարավետության տեսանկյունից էլ հաջող չեն: Այդ ավտոբուսները ավելի շուտ փոքր տեղատարողությամբ ավտոբուսներ են : Մենք լիարժեք մարդ ենք, եւ արժանի ենք լիարժեք ավտոբուսով կամ տրոլեյբուսով երթեւեկելու, մեզ` սպառողներիս, այդ ամենը չի բավարարում’’,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով` այսօր աշխարհում ոչ ոք չինական ապրանք չի առնում, քանի որ դրանք անորակ են, եւ չինական ապրանք գնելը, նշանակում է փողը ջուրը գցել:

‘’Չնայած այդ ավտոբուսները  նվեր էին, սակայն քաղաքապետարանը պարտավորություն ունի, որ պետք է կոմերցիոն գնով գնի եւս 300 այդպիսի ավտոբուս: Եթե էլեկտրատրանսպորտը չի զարգանում եւ հոգեվարքի մեջ է, ինչ էլ որ արվի, դա հավասար է չանելուն’’,- նշեց Ա.Պողոսյանը` համարելով, որ ներկայիս քայլերը տրանսպորտի ոլորտում նման են կարկատաններ ծածկելուն, այնինչ Հայաստանում հրատապ է  էլեկտրատրանսպորտի զարգացումը:

Սպառողների իրավունքի պաշտպանը հավելեց, որ  սպառողը չի տեսնում որակի բարձրացում տրանսպորտային սպասարկման ոլորտում այն պարզ պատճառով, որ միկրոավտոբուսները չեն նվազել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ