Սեքսուալության առումով հայ եւ ռուս կանանց միջեւ տարբերություն չկա.սեքսոպաթոլոգ
Henaran.am-ի խնդրանքով տարածված այն կարծրատիպի վերաբերյալ, թե հայ տղամարդիկ նախընտրում են սիրով զբաղվել ռուս աղջիների հետ, իր մեկնաբանությունն է տվել բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով` ռասայականությամբ տարբեր մարդիկ ավելի շատ նախապատվություն են տալիս հակառակ ռասայի ներկայացուցիչներին, այսինքն` նույն հաջողությամբ ռուս կանայք նախապատվություն են տալիս հայ տղամարդկանց:
Իսկ թե ինչու հայ կանայք նույն հաջողությամբ չեն ձգտում դեպի ռուս տղամարկանց, Վրեժ Շահրամանյանը պատասխանեց.’’Հայ կինը դարերի ընթացքում միշտ շփվել է միայն հայ տղամարդու հետ, այսինքն` չի շփվել այլ ազգերի տղամարդկանց հետ, բնականաբար ընտելացել է դրան: Հետո հայ կինը ավելի զուսպ է, լուռ, հարմարվող ու զիջող, քան այդ առումով ռուս կինը’:
Սեքսոպաթոլոգը հավելեց, որ ինքն այդքան էլ չի նկատել, որ հայ տղամարդիկ անպայմանորեն նախընտրեն ռուս կանանց, հակառակը` հայ տղամարդը միշտ ձգտում է, որ անկողնում հենց հայ կինը հասկանա, զգա, թե ինչ է ուզում ինքը: ‘Հենց որ զգաց, չեմ կարծում, որ տղամարդը նայի ուրիշ ազգի կանանց: Իսկ սեքսուալության առումով ոչ մի տարբերություն հայ եւ ռուս կանանց միջեւ չկա’’,- եզրափակեց բժիշկ-սեքսոպաթոլոգը: