Պայքարում են բժիշկների կյանքի համար

Անցած շաբաթ` մայիսի 12-ին, Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ տեղի ունեցած ավտովթարից տուժած 41-ամյա Արա Ադամյանի եւ 34-ամյա Միքայել Ադամյանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել:
Վերջիներս եղբայրներ են եւ մասնագիտությամբ բժիշկ են:
Հիշեցնենք, որ Միքայել Ադամյանի վարած ”Հունդա”-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել:
Բացի իրենցից մեքենայում եղել են նաեւ Արթուր Ալավերդյանը, , Դավիթ Փիրումյանը եւ Դավիթ Գասպարյանը, որոնք տեղում մահացել են: Վերջիներս նույնպես բժիշկներ էին: Henaran.am-ի տեղեկություններով նրանք մասնակցել էին իրենց գործընկերոջ հոր` Համլետ Թամազյանի մահվան տարելիցին եւ վերադառնում էին Ալավերդիից: