20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, խորհրդարանի փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մայիսի 15-ից 18-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ 37-րդ լիագումար նիստին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի  նիստի ընթացքում քննարկվել է 14 մոդելային օրենք: Մասնակիցները կարեւորել են ‘Գիտական գործունեության ժամանակ գիտնականների էթիկայի մասին’ մոդելային օրենքը:  Օրենքի հեղինակները կարեւորել են գիտնականների պատասխանատվությունը ողջ մարդկության հանդեպ`   գիտական արդյունքների կիրառման ժամանակ:

Վեհաժողովի լիագումար նիստում ներկայացվել է ԱՊՀ դիտորդների զեկույցը` 2012թ.  մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների անցկացման ընթացքը: Նրանք հատկապես կարեւորել են  ընտրություններին մասնակցող  բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավն իրականացնելու եւ լուսաբանելու համար հավասար հնարավորությունների տրամադրումն ու ընտրական հանձնաժողովների բարձր պատրաստվածությունը: Դիտորդները շեշտել են, որ Հայաստանում առկա է եղել առողջ մրցակցություն:

ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ երեք հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:  Կարեւոր քննարկումներ են ընթացել ԱՊՀ  անդամ  երկրների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողով ստեղծելու հարցի շուրջ:  Հայաստանի երիտասարդական խորհրդարանը դիտարկվել է որպես նման կառույցի ստեղծման մոդելային փորձ: ՌԴ Դաշնային խորհրդի  նախագահ  Վալենտինա  Մատվիենկոն նշել է, որ ամենայն հավանականությամբ,  աշնանը կձեւավորվի ԱՊՀ անդամ  երկրների  երիտասարդական միջխորհրդարանական վեհաժաղովը:

Հայ խորհրդարանականները մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստի աշխատանքներին: Այստեղ եւս բարձր են գնահատվել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

ԱՊՀ ՄԽՎ կազմավորման 20-րդ  եւ ՀԱՊԿ ԽՎ կազմավորման 10-րդ ամյակներին նվիրված  միջոցառումների  շրջանակներում ԱՊՀ ԽՎ-ում  եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի Աժ-ի պատվիարկության ղեկավարներն ու անդամները, ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար  արժանացել են մեդալների ու պարգեւների:

Սանկտ Պետերբուրգում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը ներկա է գտնվել հայազգի գեներալ Վ.  Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ