15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեկ օրում՝ երեք երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում:

Մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էՀայաստանի տարածքում՝  Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ