20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի ուժերի կազմում ծառայող հայ հրահանգիչների հերթափոխը

Ս. թ. մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի` Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը:

Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչեւ հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն փոխարինելու ս.թ. հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին:

Օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ