Սպասվում է անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ
Այս օրերին հանրապետությունում դիտվում են առատ տեղումներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումներին:
‘Բնակիչներին հատկապես անհանգստացրել էին վերջերս գրանցված պղտոր տեղումները: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սիրիայի անապատային գոտուց ցիկլոնի բերած փոշով, որը խառնվել էր անձրեւի կաթիլներին ու միանգամայն անվտանգ են մարդկանց համար’,- ասաց Գագկի Սուրենյանը: Նրա խոսքով` առաջիկա հինգ օրը հանրապետությունը գտնվելու է ցիկլոնի ազդեցության տակ: Սպասվում են անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ: Ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մասնավորապես` հանրապետության տարածքում`մայիսի 22-26-ը շրջանների զգալի մասումգիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդկեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ,առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամուուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդիջերմաստիճանը 26-ին կնվազի 2-4աստիճանով:
Երեւանում՝ մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: