31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ինքը որեւէ բան չի ներկայացնում”. Զոլյանը` ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատարին

“Այսօր համալսարանը որպես ինքնուրույն օղակ չկա, որովհետեւ ղեկավարվում է անմիջապես պարոն նախարար կողմից եւ եթե նա աշխատանքի չի գալիս նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի կողմից”,-այօսր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ հավելեց, թե ռեկտորի գործող պաշտոնակատար Գայանե Գասպարյանը  ցանկացած հարցով անմիջապես զեկուցում է նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին:

“Ուսանողներին արգելվում է դասերից հետո մնալ համալսարանում, դա ինչ բան է, հանկարծ անգլերեն չթարգմանեն ուրիշները չիմանան, ինչ է զորանոց է դարձել համալսարանը, սատում ոչ մի բան չի կարելի տեղադրել: Կազմալուծվել է աշխատանքը: Դասախոսներին ուսանողներին հասկացրել են, թե տեսեք Զոլյանի հետ ինչ արեցինք, դուք ով եք, ինչ կուզենք կանենք”,-հայտարարեց Սուրեն Զոլյանը:

Նա հավելեց, որ համալսարանում ոստիականական ռեժիմ է հաստատվել:

Henaran.am-ը Սուրեն Զոլյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչու տեւական ժամանակ չէր ազատում ռեկտորի սենյակը, ինչ պատճառով ռեկտորի պաշտոնակատարը ստիպված էր աշխատել անգլերենի ամբիոնում:

Սուրեն Զոլյանը ասաց, որ ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի համաձայն, ռեկտորը կարող է չենթարկվել ապօրինի հրամանին, ոստի ինքը չի ենթարկվել դրան.“Ես հենց այդ սկզբունքով եմ գործել: Աշոտյանին մտահոգեց, որ նախադեպ է ստեղծվում, ինչ վերաբերվում է կաբիներտին, դա մի մի նշան էր, որ ես չեմ ենթարկվում: Մի ամսից ավել է ես ցույց էի տալիս որ քանի դեռ կա համալսարան,  ես այնտեղ եմ լինելու”:

Մեր դիտարկմանը, թե Գայանե Գասպարյանը փորձել է խնդիրը հարթել եւ զրուցել Զոլյանի հետ, բայց վերջինս հրաժարվել է հանդիպումից, Սուրեն Զոլյանը պատասխանեց.”Եթե Ձեզ ասել է, ես իր հետ քննարկելու հարց չունեմ, նախ եւ առաջ դա անիմաստ եմ համարում, տիկին Գասպարյանը ինքնուրույն որոշում չի կայացնում երեկվա հարցազրույցը ձեզ օրինակ: Ոչ ինքնուրույն մարդու հետ, որ ինքը որեէ բան չի ներկայացնում եւ համալսարանը ի վիճակի չէ ընդունել որեւէ որոշում, ես անիմաստ եմ համարում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ