02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

‘Մի քիչ ‘ամոթխած’, բայց կոալիցիա կկազմեն’. ՀԴԿ

‘’Դեմկուսը չի մնալու ստվերում, այլ աշնանը հրավիրվելու է համագումար, որը կվերանայի ղեկավարության կազմը: Մինչև համագումարը պետք է քայլեր ձեռնարկել, ավելի լուրջ ծրագիր կազմելու համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետընտրական զարգացումներին` ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Դեմկուսն առաջարկում է ձևավորել Հասարակական խորհրդարան, որը ձևակերպելու է տնտեսական, առողջապահական, քաղաքական ոլորտի առաջարկություններ, որոնք բխում են Դեմկուսի նախընտրական ծրագրերից, և ներկայացնելու են կառավարությանը և խորհրդարանին: Հասարակական խորհրդարանին կարող են միանալ բոլոր շահագրգիռ ուժերը, կազմակերպությունները:

Ա. Սարգսյանը ասաց, որ պետք է բարձացնել կեսնաթոշակները, իսկ գումարները կարելի է հայթայթել ստվերային տնտեսության կրճատման արդյունքում:

Անդրադառնալով քաղաքական կոալիցիայի ստեղծման հարցին` նա նշեց, որ ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն ինքնուրույն իրականացնի այն խոստումները, որ տրվել են հասարակությանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, Ա. Սարգսյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր ԲՀԿ են մտել իրենց բիզնեսը շահերը առաջ տանելու համար, կլքեն ԲՀԿ-ի շարքերը, եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիայի մեջ:

Սարգսյանը կարծում է, որ ‘’մի քիչ ամոթխած’’, այդուհանդերձ, կոալիցիա կկազմեն, բայց անունը ոչ թե կոալիցիա, այլ մեկ ուրիշ բան կդնեն: Նա վստահ է, որ այն ինչ լինելու է, երկրում էական բարեփոխումների չի հանգեցնի: Կոալիցիայի ձգտելու միջոցով, ըստ Սարգսյանի, ՀՀԿ-ն լուծում է ինչպես 2013-ի խնդիրը, այնպես էլ` երկրում կայունության հարցը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ