16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանին:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ իր  պատգամավորական գործունեությամբ նույնպես կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:

Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանը, լինելով Երեւանի ավագանու անդամ, քաջածանոթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկա հիմնախնդիրներին  եւ դրանց լուծման ուղիներին:

‘Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանավորված է յուրաքանչյուր վարչական շրջանում տարվող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետեւողական աշխատանքի շնորհիվ  Աջափնյակն ամբողջությամբ կկերպարանափոխվի: Շարունակելով ներկա ծրագրերը պետք է նպաստել ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայաքաղաքի զարգացմանը’,-նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը հատկանշել է նաեւ բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը եւ վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի եւ հմտությունների շնորհիվ կարճ ժամանակում բնակչությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ արդյունքներն ակներեւ կլինեն:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ