31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդեն երեւում են 2013թ նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուի ականջները. Ստյոպա Սաֆարյան

Այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել ‘Ժառանգության’ գործող պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով իր այսօրվա ասուլիսի արձագանքները: Մասնավորապես.

‘Արձանագրեմ, որ այսօրվա ասուլիսում հնչեցրած մտքերիցս քոչարյանական լրատվամիջոցներին ամենաշատը գրգռած միտքն այն է, որ ընդդիմադիր կուսակցությունները չպետք է թույլ տան, որ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուին` Սերժ Սարգսյանին այլընտրանքային ֆավորիտը դառնա ԲՀԿ թեկնածուն: Իմ այս հայտարարությանը նրանց ցուցաբերած ռեակցիայից արդեն պարզ է, թե իրենք ում են տեսնում ԲՀԿ թեկնածուն 2013թ. նախագահական ընտրություններում /ականջները երեւում են/: Իսկ ես պատրաստ եմ խոստովանել այսօր իմ արած կանախատեսումների սխալականությունը, եթե ԲՀԿ-ն 2013թ սատարի ընդդիմության թեկնածուին եւ այդ համատեքստում այժմ հայտարարի, որ հրաժարվում է նաեւ 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի իր պարտավորությունից /2013թ. սատարել գործող նախագահի թեկնածությունը/:

Այլապես կառուցողական դաշտում /այդպիսի սեգմենտ քաղաքական դաշտում չկա. կա տրադիցիոնալիստական սեգմենտ /ոչինչ պետք է փոխվի/, կոնֆորմիստական սեգմենտ /փոխվի` լավ, չփոխվի` էլի լավ, ռադիակալ սեգմենտ/ պետք է ամեն ինչ փոխվի` էվոլյուցիոն թե ռեվոլյուցիոն եղանակներով/ գործող ամեն բան չէ, որ ընդդիմություն է: 2007թ.ին էլ ԱԺ-ում կար կոալիցիա, կար ընդդիմադիր Ժառանգությունը, եւ կար միջազգային փորձագետների կողմից քաղաքական դաշտի վերաբերյալ զեկույցներում “անկախ” անվանվող Օրինաց Երկիրը, որի քվեարկությունները, որպես կանոն, շատ էին տարբերվում “Ժառանգության” քվեարկություններից: Նա էլ էր քաղաքական դաշտում իրեն դիրքավորել իբրեւ կառուցողական /լավին` լավ, վատին` վատ/ քաղաքական ուժ:

ԲՀԿ առաջնորդի այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ այդ քաղաքական ուժը չի մտնում կոալիցիա, բայց նաեւ չի դառնում ընդդիմադիր, այլ մնալու է “կառուցողական, պատասխանատու ու ժողովրդի կողքին”: Համաձայնեք, որ սա ընդդիմություն անցնել չէ: Սա նշանակում է չլինել կոալիցիայի մեջ, բայց նաեւ չլինել ընդդիմադիր: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչու են կատաղել քոչարյանական դաշտի ակտիվիստները, երբ զուգահեռ է տարվում 2007-ի ՕԵԿ-ի “անկախ” կարգավիճակի եւ ԲՀԿ-ի ներկայիս դիրքավորման միջեւ:

ՕԵԿ-ը կոալիցիա մտավ ոչ թե կամ ոչ միայն նրա համար, որ այդպես պայմանավորվել էին կանխավ, այլ երբ պարզ դարձավ, որ խաղն ավարտված է եւ “անկախ” մնալու դիմաց վճարվող գինը կուսակցության թուլացումն է: Իսկ եթե 2013թ. խաղն ավարտվի նույն ելքով, ինչ 2008թ., ապա ԲՀԿ-ին էլ ընտրության մեծ հնարավորություններ չեն մնալու: Եւ այս կանխատեսումը պետք չէ ընկալել որպես թշնամու խոսք, պարոնայք: Սա մեր քաղաքական դաշտի տխուր պատմությունից է’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ