31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կայուն զարգացման հայեցակարգը կործանարա՞ր է

‘’Կայուն զարգացման հայեցակարգը’’, որն ընդունվել է 1992թ Ռիո դե Ժանեյրոյում, կարող է գերեզման դառնալ բազմաթիվ ժողովուրդների համար, եթե իրականացվեն դրա դրույթները: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ըստ Սանասարյանի, այդ հայեցակարգը ոչ միայն չի արտահայտում համայն մարդկության շահերը, այլեւ ուղղված է նրա դեմ: ‘’Մեկ տարում մեկ մարդը միջինում ծախսում է մոտ 50 տոննա բնական նյութ: Եթե այդ թիվը բազմապատկվի 7 միլիարդանոց բնակչության թվով, ապա կստացվի 350 մլրդ տոննա բնական նյութ: Ինչպե՞ս կարելի է այդ թիվն ավելացնել 10 տոկոսով’’,- շեշտեց բանախոսը:

Միաժամանակ, Հակոբ Սանասարյանի խոսքով, փաստաթղթում դրույթներ կան ազգաբնակչության կրճատման եւ մի շարք այլ կետերի մասին, որոնք, միանշանակ, աշխարհը չեն կարող ապահովել կայուն զարգացմամբ: Այս առնչությամբ նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին մտածել այն մասին, որ Ռիո +20 գագաթաժողովին, որին ներկա կգտնվեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ հայկական պատվիրակությունը, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր` այդ հայեցակարգը կյանքի կոչելու համար:

‘’Մեր կարծիքով՝ քսան տարի առաջ Ռիո դե Ժանեյրոյում ընդունված հայեցակարգն ուղղված է մարդկության դեմ: Հայեցակարգի առանցքի մի մասը փայլուն պողպատ է, հրաշալի հղկված, մյուս մասը՝ խմոր, որն ամեն րոպե պատրաստ է փշրվելու: Հեղինակները թաքցնում են իրենց իրական մտքերը: Օրինակ՝ իրենց փաստաթղթերում գրված է, որ մարդկության բարեկեցության աստիճանի բարձրացման համար պետք է նվազեցնել ծնելիության աստիճանը: Սա ոչ այլ ինչ է, քան սիոնիստական ծրագիր’’,- եզրափակեց բանախոսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ