31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ մանդատներն իրենց տերերին կհասնեն մայիսի 29-ին

ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի կարգավորում, թե ինչ  ժամկետներում են խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու դաշինքները ԿԸՀ ներկայացնում համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները: ԸՕ 125-րդ հովածի 7-րդ կետն ասում է. ‘Կուսակցության,  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների միջև մանդատների բաշխումն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ`  գրանցելով յուրաքանչյուր ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին”:

ԿԸՀ-ն երեկ ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին տեղեկացրել էր մինչեւ այսօր` մայիսի 25-ը,  ժամը 18.00-ը  համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները ԿԸՀ ներկայացնելու մասին, որից հետո ԿԸՀ-ն պետք է կազմի համապատասխան արձանագրությունը եւ մինչեւ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հանձնի պատգամավորական մանդատները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ, քանի որ օրենքով սահմանված չեն ինքնաբացարկի մասին դիմումների հանձնման հստակ ժամկետներ, պատգամավորության թեկնածուները ԿԸՀ-ի սահմանած ժամկետից հետո նույնպես կարող են ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնել:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, մանդատներն իրենց տերերին կհասնեն մայիսի 29-ին: Մանդատների հանձնման արարողությունից հետո մանդատից հրաժարվելու գործընթացն անցնում է ԱԺ կանոնակարգ օրենքի կարգավորման ոլորտ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ