07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արարատի ստորոտին պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ շրջանով անցնող և Իրանից Թուրքիա բնական գազի ներմուծումն ապահովող գազատարը պայթեցվել է, գրում է  Ermenihaber.am-ը: 

Սիսի (Փոքր Մասիս) ստորոտին գտնվող Հալլաչ գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից համապատասխան  աշխատանքներ են իրականացվում տեղանքում:

Ըստ թուրքական «Radikal»-ի՝  շրջանառվում է վարկած այն մասին, թե պայթյունի հեղինակը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ – PKK) զինյալներն են, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ