19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես դառնալ երջանիկ. մասնագետները պատմել են

Մայոյի հիվանդանոցի բժիշկ Ամիտ Սոոդը հայտարարել է, որ երջանկության համար ոչ փող է պետք, ոչ առողջություն կամ հաջողություն: Նա ասել է, որ գիտնականները 4 աստիճան ունեցող ծրագիր են կազմել, որը բերում է երջանկության: Այն կազմված է 10 շաբաթից եւ բերում է երջանկության, գրում է The Daily Mail-ը:

Բժշկի խոսքերով` մարդու ուղեղն այնպես է ծրագրավորված, որպեսզի նա նկատի բացասականը: Եւ սա փոխելու պարագայում մարդ ավելի երջանիկ կդառնա:Դեպի երջանկություն տանող ծրագիրը 4 մասից է բաղկացած`

Քայլ առաջին` կարգավորել ու կառավարել մտքերը: Գիտնականը խորհուրդ է տալիս օգտագործել 5-3-2 տեխնիկան: Արթնանալուց անմիջապես հետո մտածեք 5 մարդու մասին, ովքեր կարեւոր դեր են խաղում ձեր կյանքում: 3 րոպե անց մտածեք այն երեք մարդու հետ հանդիպման մասին, ում վաղուց չեք տեսել: Եւ վերջում երկու հոգու մտովի լավագույնը մաղթեք:

Քայլ երկրորդ` էմոցիոնալ կայություն ձեւավորեք` շնորհակալության, կարեկցանքի, ընդունելու եւ ներելու շնորհիվ:

Քայլ երրորդ` Ամրապնդեք կապը ձեր մտքի եւ մարմնի միջեւ ընթերցանության, վարժությունների, երաժշտության աղոթքի եւ յոգայի շնորհիվ:

Քայլ չորրորդ` Անցեք առողջ ապրելակերպի`ֆիզիկական վարժություններ, ճիշտ սնունդ:

Գիտնականը նշում է, որ 10 շաբաթ այս մեթոդը կիրառելուց հետո ձեր կյանքը կտրուկ կփոխվի, եւ ձեզ շատ ավելի երջանիկ կզգաք:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ