03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հաչան շունը կծան չի լինում.Էդուարդ Շարմազանով

Երեկ, կայացավ  ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:Նիստի օրակարգը ներկայացնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց,որ  քննարկել են  սահմանային լարվածությանը առնչվող հարցեր,քանի  որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։

«Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հավասարություն դնել մի կողմից Հայաստանի եւ Արցախի, մյուս կողմից Ադրբեջանի միջեւ ոչ միայն անթույլատրելի է, այլեւ դատապարտելի: Բաքվում կայացած Եվրոպական խաղերը պետք է որ աշխարհին ապացուցեին, որ լարվածությունը ստեղծողը հենց Ադրբեջանն է»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ մեծ տերությունների լռությունն այս հարցում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությանը, թե իրենք Նախիջեւանից կարող են ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ, Շարմազանովը պատասխանեց. «Նրանց նախարարները նման հայտարարություններ կանեն, իսկ Հայաստանի բանակը կհզորանա։ Հաչան շունը կծան չի լինում»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ