21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենց իր տան բակում դանակահարել են ավագ քննիչին. Նա ի վիճակի չէ հաղորդում տալու

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։

2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած ահազանգի համաձայն՝ ծակած-կտրած վնասվածքներով նրա հետ բուժօգնության է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ Էդգար Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ Ս.Մանուկյանին եւ նրա ընկերոջը՝ Էդ.Սարգսյանին, նշված մարմնական վնասվածքները պատճառվել են Ս.Մանուկյանի շենքի բակում։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սուրեն Մանուկյանի վնասվածքները թափանցել են կրծքավանդակի եւ որովայնի խոռոչներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Բժշկական տեղեկանքի համաձայն՝ Է.Սարգսյանը եւ Ս.Մանուկյանն ի վիճակի չեն ցուցմունքներ տալու: Քննություն է տարվում՝ պարզելու մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ