27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վթար Նոր Գեղի գյուղի սկզբնամասում. Վիրավորներից երկուսը երեխաներ են

Հուլիսի 17-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին` նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում «ԳԱԶ-24» մակնիշի 42SL937 պետհամարանիշով (վարորդ` Ս. Կ., ծնվ. 1956թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ – փրկարարների դեպքի վայր հասնելը ուղեւորներ` Ա. Ա.-ը (ծնվ. 1959թ), Մ. Կ.-ը (ծնվ. 1989թ), Ս. Ժ.-ը (ծնվ. 2013թ) եւ Ա. Ժ.-ը (ծնվ. 2011թ) տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ