13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչու Գորիկ Հակոբյանը «հուսահատ պոռթկում» ունեցավ. Հայկական ժամանակ

Ինչո՞ւ հանկարծ Գորիկ Հակոբյանը որոշեց ելույթ ունենալ նիստի ժամանակ: Կառավարության «Հայկական ժամանակի» աղբյուրներից ստացված տեղեկատվությունը լույս է սփռում այս պատմության վրա: Ըստ այդ տեղեկությունների, վերջին ամիսներին ԱԱԾ-ն որոշ ուսումնասիրություններ է կատարել հասարակության մեջ առկա տրամադրությունների, արտագաղթի, աղքատության, զորակոչի և այլ հարցերի շուրջ ու բավականին վտանգավոր պատկեր ստացել:

Այս մասին ԱԱԾ-ն մի քանի ոչ հրապարակային զեկուցագրեր է ներկայացրել կառավարությանը, սակայն որևէ արձագանք չի ստացել: Ամենայն հավանականությամբ, իր գերատեսչության ներկայացրած զեկուցագրերի նկատմամբ կառավարության դրսևորած անտարբերության պատճառով էլ երիկ Հակոբյանը չի դիմացել ու փորձել է ուշադրություն հրավիրել եղած բազմաթիվ խնդիրներից գոնե մեկի վրա: Այսպես ասած «հուսահատ պոռթկում է» եղել:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ