18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն այսօր կքննարկի սահմանադրական բարեփոխումների նախագիծը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանից Henaran.am-ը հետաքրրքվեց, թե Սահմանադրության արդեն հրապարակված գլուխների նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի: «Քանի որ երեկ է հրապարակվել Սահմանադրության նախագիծը, մենք կուսակցությունում քննարկումներ դեռ չենք ունեցել:

Հավանաբար այսօր մենք մեր տեսակետը կհայտնենք, այս պահին զերծ կմնամ գնահատականներ հայտնելուց, կուսակցական տեսակետն ավելի ուշ կիմանաք»,-ասաց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ խոսել չհաջողվեց: Նկատենք, որ պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում դրական էր գնահատել առանցքային մի քանի հարցեր: Օրինակ՝ այն, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է ընդդիմությունից լինի, նաև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցումը: Ինչ վերաբերում է պատգամավորների քանակին՝ առնվազն 101, ապա նա ասել է. «Դա էլ եմ նորմալ համարում»:

Հարցին, թե հանրավոր է աջակցեն բարեփոխումներին, նա պատասխանել է. «Մենք արդեն ասել ենք, որ էն գլուխները, որոնք կապված չեն կառավարման մոդելի հետ, հնարավոր է քննարկենք, օրինակ՝ մարդու իրավունքների վերաբերյալ, դատական համակարգի վերաբերյալ և այլն»:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ