11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում է նշանակվել ազգությամբ հայ Գևորգ Դավիթյանը: Դավիթյանը միաժամանակ Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարն է:
«Ակօս»-ի հետ զրույցու,մ խոսելով իր նշանակման մասին, Դավիթյանն ասել է. «Նմանատիպ կարևոր պաշտոն ստանձնելուս համար անչափ ուրախ եմ ու հպարտ»:
Գևորգ Դավիթյանը ծնվել է 1968 թվականին, Ստամբուլում: 1996 թվականին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ 1998 թվականին ընդունվել է Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ` որպես մենակատար։

Վերջին տարիներին զբաղեցրել է Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարի պաշտոնը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ