26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար:
Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը, գրում է գրում է Ermenihaber.am-ը:

Սա զայրացրել է ուկրաինացի պատգմավոր Օլեգ Լյաշկոյին, ով կոչ էր արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին` հյուպատոսին հեռացնել պաշտոնից` ասելով. «Այդընի պահվածքը հարիր չէ Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի պաշտոնին: Սա առաջացրել է Ուկրաինայի քազաքացիների զայրույթը: Պահանջում եմ նրա հեռացումը»:

Այնուհետև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկիի որոշմամբ հյուպատոսը հեռացվել է պաշտոնից: «Լեվենտ Այդընը օգնել է շատ ուկրաինացի քաղաքացիներին, սակայն սա սկզբունքի հարց է: Ես որոշում ընդունեցի դադարեցնել նրա` Ուկրաինայի հյուպատոսի լիազորությունները»,-ասել է նախարարը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ