11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

11 տարվա բանակցություններից հետո Իրանը եւ «Վեցնյակը» համաձայնության են եկել

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել միջուկային ծրագրի հարցով:

11 տարի տեւած բանակցություններից հետո ի վերջո համապատասխան գործարք է կնքվել:

Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը:

Իսկ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները կվերացնի 8 տարի հետո կամ իրանական ատոմի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ընդգրկուն եզրակացության տրամադրումից հետո:

ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թվիթերի իր էջում եւս հաստատել է, որ Իրանի և «վեցյակի» միջև համաձայնություն է ձեռք բերվել:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ