03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բողոքելու մոլուցքը մեզ մոտ մի տեսակ աբսուրդի է հասել»

Անհասկանալի է՝ ինչո՞ւ են մարդիկ բողոքում արագաչափերի տեղադրումից կամ դրանց թվի ավելացումից։ Քանի կար, դժգոհում էինք երթևեկության անկանոնությունից, հիմա, երբ արագաչափեր են տեղադրում, որպեսզի կանոնակարգվի երթևեկությունը, ու վարորդներն ավելի զգոն դառնան, էլի դժգոհում ենք։ 

Այսինքն՝ չեմ հասկանում՝ բողոքում ենք, որ մեզ ստիպում են օրինապահ լինել և տուգանում են օրենքը խախտելո՞ւ համար։ Բնական է, մի բան, որ մեր գրպանին է հարվածում, լավ չէ։ Բայց որպեսզի գրպանը կորուստներ չունենա, ավելի լավ է օրենքները չխախտել։ Օրինապահ լինելը միայն հարկեր մուծելով կամ մարդ չսպանելով չէ, օրինապահ լինելը նաև ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելն է։ Երբ գնում ենք օտար երկիր, ոչ մեկի մտքով չի անցնում դժգոհել արագությունը գերազանցելու համար տույժ-տուգանքների դեմ, դա դիտվում է սովորական երևույթ։ Բայց Հայաստանում, արի ու տես, որ նման բաները բողոքի պատճառ են դառնում։ 

Ընդ որում, փաստերը ցույց են տալիս, որ նույն տեսախցիկների տեղադրման շնորհիվ Հայաստանում բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ, վարորդներն ավելի կարգապահ են դարձել։ 

Ժամանակին հարկային թեմաներով մի լավ հոլովակ կար՝ վճարիր հարկերդ ու հանգիստ քնիր։ Նունն է թե՝ մի՛ խախտիր ճանապարհային երթևեկության կանոններն ու մի՛ անհանգստացիր արագաչափերից։ Թե չէ բողոքողների խմբեր կան, որ սկսում են նմանվել աղանդավորների՝ չեն ուզում բանակում ծառայել, չեն ուզում բժշկի գնալ, չեն ուզում օրինախախտման համար տուգանքներ մուծել…

Բողոքելու մոլուցքը մեզ մոտ մի տեսակ աբսուրդի է հասել։
Հ.Գ. – Իսկ վերջերս հայտնված ԱԺ «հրեշտակներն» էլ ոչ թե պետք է իրենց PR խնդիրները լուծեն, այլ հակառակը՝ հետևեն, որ օրենքներն ավելի խիստ լինեն, և օրենքի առաջ պատասխան տան բոլորը։

Կարեն Ավագյանի գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ