03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վիզաների կենտրոնին պետք է «սթափեցնել»

Գաղտնիք չէ, որ ամռանը, նամանավանդ հուլիս-օգոստոս ամիսներին, քաղաքացիներն ավելի շատ են երկրից մեկնում հանգստի նպատակով: Բայց արի ու տես, որ վիզա ստանալը դարձել է բավականին բարդ գործընթաց ու զուտ տեխնիկական խնդիրներից ելնելով:
Բավականին հաճախակիացել են բողոքները՝ կապված վիզայի գործարքի երկարելու, անվերջ հերթերի, ինչ-որ հավելյալ վճարների և այլ խնդիրների հետ:

Եթե նախկինում վիզա ստանալու համարյա պետք էր դիմել տվյալ երկրի դեսպանատուն, ապա այժմ անհրաժեշտ է այցելել Սախարովի հրապարակում գործող միավորված վիզաների դիմումների կենտրոն, որտեղ այս օրերին սարսափելի հերթեր են: Չկա հերթը կանոնակարգող որևէ կարգ, ծառայությունների, սպասարկման մակարդակ և թղթերը չկորցնելու երաշխիք: Բացի այդ՝ վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, այդ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ:

Այս հարցին լուծում տալու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, ինչպես հայտնի է, վարույթ է հարուցել Երևանում գործող վիզաների կենտրոնի գործունեության հետ կապված, և այս շաբաթ՝ հինգշաբթի օրը, կհրապարակի իր ուսումնասիրությունների արդյունքները:

Հ.Գ. Կարծում եմ՝ շտապ անհարժեշտ է պարզել՝ որտեղից են սերում այս կենտրոնները և դրանց վերցնել խիստ վերահսկողության տակ, որպեսզի ոլորտը քաոսի չվերածվի:

Անի Սանոսյանի գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ