Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտումաշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ:
Վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքիբնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջաշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնիբնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակիանթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատմանաշխատանքները»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այնուհետև քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀքաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ 2014թ.-ինմեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվելև վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը,տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները:
Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակըբնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել էկատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը:
Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ուխնդիրներին վերաբերող հարցեր: