27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Գրասենյակային աշխատանքը` հոդերի հիվանդությունների պատճառ

Գրասենյակային շարունակական աշխատանքը, որը հիմնականում նստակյաց է, կարող է ոտքերի հոդերի խնդիրներ առաջացնել: Առավել շատ վտանգված են 55-ն անց մարդիկ: Նման եզրակացության են եկել բրիտանացի բժիշկները:

Գիտնականները եւ ֆիզիոթերապեւտները խոսում են այնպիսի ֆենոմենի մասին, որը նրանք կոչում են “գրասենյակային ծունկ”, ինչպես նաեւ գլոբալ ճարպակալման մասին: Հետազոտողները ուսումնասիրություն են կատարել 1,6 հազար 16-65 տարեկան գրասենյակային աշխատողների շրջանում եւ պարզվել է, որ նրանց մեկ քառորդը 2 եւ ավելի տարի շարունակ ապրում է հոդացավերով: Նրանցից յուրաքանչյուր տասներորդը գրեթե մշտապես է զգում այդ ցավը:

Ծնկները չափազանց մեծ գերծանրաբեռնվածության տակ են լինում, դրան կարող է ավելանալ նաեւ ավել քաշը, որը եւս ճնշում է հոդերը: Բժիշկները նշում են, որ եթե մարդկանց ճարպակալումը շարունակվի այս նույն տեմպով, ապա կմեծանա նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր հոդերի վիրահատության կարիք կունենան:

Բժիշկները խորհուրդ են տալիս ֆիզիկակայն վարժանքներ կատարել եւ հետեւել ճիշտ սննդակարգի, սակայն զգուշացնում են նաեւ, որ կարիք չկա միանգամից ֆիզիկապես ծանրաբեռնվելու, ինչը եւս կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ