13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քըրք Քրքորյանը ցանկացել է, որպեսզի իրեն այդպես հուղարկավորեն

Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն`  նրա հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում` ընտանիքի եւ մոտ հարազատների նեղ միջավայրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

«Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն  ընտանիքի անդամները և մոտ հարազատները: Քըրք Քրքորյանը շատ չէր սիրում լինել հանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնել է Հարութ Սասունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը 98 տարեկանում կյանքից հեռացել է երկուշաբթի երեկոյան` Լոս Անջելոսում:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ