24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այն վիճակում չենք, որ կոշտ ձևով արգելենք

ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօ Ազգային ժողովում «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդումների խրախուսման մասին» օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ զարմանք հայտնեց, որ արգելքներ են դրվելու քաղաքում զարգացման համար մասնավորպես բուսաբուծության, անասնաբուծության մասով: «Ի՞նչն է խնդիրը, եթե մարդը բուսաբուծությամբ է զբաղվում, մենք այն վիճակում չենք, որ կոշտ ձևով արգելենք»,-ասաց նա:

Նա օրենքից մեջբերեց նաև ՀԷԿ-երի կառուցման դեմ արգելքի մասին և հարցրեց, թե ինչն է նման որոշման պատճառը. «Եթե կա ռեսուրս փոքր ՀԷԿ-ի կառուցման համար, ինչո՞ւ չկառուցեն, մանավանդ այս պայմաններում, որ անընդհատ էլէներգիայի գին են բարձրացնում»,-հարցրեց նա: Տարածքային կառավարման և արտակագ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, թե հիմա իրենք հարկային արտոնություն են տալիս դեռևս չեղած բիզնեսի համար: «Այսինքն՝ ակնկալում ենք, որ այս արտոնության դեպքում կառաջանա հետաքրքրություն»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց, թե չի կարծում որ մտահգությունը տեղին է, որ վտանագվոր չափերի կարող է հասնել ընկերությունը և դառնալ մի հոլդինգի կամ ընկերության:

«Այս դատը ոչ թե խրախուսելու է մի հոլդինգը, այլ դիվերսիֆիկացված ընկերությունները»,-ասաց նա: Տերտերյանը նշեց, թե իրենք հայտարարում են արտնություն, որ նոր հարկային եկամուտներ ունենան:

«Այնպես չի, որ ամբողջ դաշտն ազատում ենք»,-ասաց նա: Բուսաբուծության ու անասնապահության մասով նա շեշտեց, թե խոսքը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեությանը, և խոսքը չի վերաբերում որևէ քաղաքացու մերձում բուսաբուծության կամ անասնապահությանը, ուղղակի այս տարածնքներում սահմանափակվելու են: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ