21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Ասրյանի հիշատակին. շախմատի մրցաշար

Հունիսի 15-ին Ջերմուկում մեկնարկեց Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գեոթիմը 2011 թվականից համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը: Տասնօրյա միջազգային մրցաշարին մասնակցում է 95 շախմատիստ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ: Վերջին տարիներին հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ աճել է, և մասնակիցների թիվը գնալով ավելանում է: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 13 միլոն դրամ է, որից  3 միլիոնը տրամադրել է Գեոթիմը: 

«Ուրախ ենք, որ Հայաստանում այս ինտելեկտուալ սպորտաձևի տարածմանը մասնակցելու հնարավորություն ունենք»,- ասել է Գեոթիմ ՓԲԸ Սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը,- «սպորտը և կրթությունը Ամուլսարի հարակից համայնքների համար Գեոթիմի սոցիալական ծրագրերի կարևոր բաղկացուցիչ են: Մենք աջակցում ենք և՛ Կարեն Ասրյանի անվան այս մրցաշարին, և՛ հունիսի 25-ից հուլիսի 5-ը կայանալիք Երիտասարդական մրցաշարին և հույս ունենք, որ Հայաստանը շախմատի ապագա նոր չեմպիոններ կունենա, որոնցից ոմանք գուցե հենց այստեղ՝ Ջերմուկում են փորձ ձեռք բերում»:  

Ընկերությունը աջակցում է տարբեր կրթական ծրագրերի 2012 թվականից՝ ենթակառուցվածքների բարելավման, արվեստի, մշակութային և սպորտային տարբեր ծրագրերի միջոցով: Այս ընթացքում վերանորոգվել է Ջերմուկի արվեստի դպրոցը, մանկապարտեզը, Ամուլսարի հարակից 4 համայնքներում իրականացվել են ամառային ճամբարների, սպորտի և զարգացման ծրագրեր: Գնդեվազում, Սարավանում և Ջերմուկում հիմնվել են պարի խմբեր և երգչախումբ: Վերջին մի քանի տարում Ամուլսարի հարակից համայնքներից ընդհանուր առմամաբ 200 երեխա է օգտվել այս ծրագրերից: 

Այս ամառ 30 երեխա Գորայքից ամառային հանգիստը կանցկացնի Գուգարք ամառային ճամբարում: Ամուլսարի հարակից համայնքներից 8 պատանի կմասնակցի Wikimedia ճամբարին Աղվերանում, որտեղ կսովորեն Wikipedia-ի համար հոդված գրել և այլ կրթական միջոցառումների կմասնակցեն: 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Գեոթիմի համար առաջին հերթին հիմական գործառույթների պատշաճ իրականացումն է՝ հանքարդյունաբերական լավագույն փորձին համապատասխան: Դա ենթադրում է բնապահպանական և սոցիալական տեսանկյունից պատասխանատու և լավ կառավարվող գործունեություն:  

Ընկերությունը կարևորում է համայնքներում հնարավորինս ընդգրկուն դրական ազդեցության ապահովումը և համարում է, որ կրթությունը համայնքի հաջողության կարևորագույն գրավականներից է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ