20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն /վիդեո/

Նախօրեին 40 տարեկանում մահացել է ռուսական էստրադայի հայտնի երգչուհի, «Բլեստյաշչիե» խմբի նախկին անդամ Ժաննա Ֆրիսկեն: Այս տեղեկատվությունը հաստատել է երգչուհու հայրը, գրում է Super.ru –ն:

Նախորդ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհու մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, նա երկար ժամանակ բուժում էր ստանում արտասահմանում եւ միայն ամիսներ առաջ էր վերադարձել Մոսկվա:

Նշվում է, որ կյանքի վերջին երկու օրը Ֆրիսկեն գիտակցության մեջ չի եղել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց ոչինչ չեն կարողացել անել:

Նշենք, որ Ֆրիսկեն ամուսնացած էր հայտնի դերասան Դմիտրի Շեպելեւի հետ, նրանք մեկ տարեկան որդի ունեին` Պլատոնը:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ