28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գյումրու քաղաքապետարանում «բոշի յեղի» պատմությո՞ւնն է

Հունիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանում կայանալիք ավագանու հերթական նիստում քննարկվելու է քաղաքի դպրոցների շրջանավարտների վերջին զանգին նվիրված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով 8 մլն դրամ հատկացնելու հարցը: Ըստ նախագծի հավելվածի` ստեղծագործական եւ կազմակերպչական խմբերի վարձատրության համար հատկացվելու է 3 մլն 243 հազար, այդ թվում կազմակերպչական կազմին` 50 հազար, մենակատարներին` 770 հազար, համույթներին` 2 մլն 248 հազար, նվագախմբերին` 50 հազար, վարողներին, լուսանկարիչներին` 125 հազար, իսկ սարքավորումների վարձակալության եւ ծառայությունների մատուցման համար, համապատասխանաբար, 3 մլն 500 հազար եւ 1 մլն 257 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից:

 Եթե այս ամենը կատարվեր ապահովված քաղաքում, բարեկեցիկ քաղաքի բյուջեի գումարներից, ապա ամեն բան կդիտվեր նորմալ, գուցեև օրինաչափ: Չի բացառվում, որ նույնիսկ համարվեր հիշյալ գումարը նույնիսկ քիչ: Սակայն երբ հաշվի ես առնում, որ խոսքը Հանրապետության ամենաաղքատ քաղաքի մասին է, առաջին հերթին հետևյալ գաղափարն է առաջ գալիս, արդյոք արժի մի քանի ժամվա համար այդքան գումար ծախսել և արդյոք սա կարելի է ծախս անվանել, եթե փաստացի ու տրամաբանորեն այն առանց այն էլ քաղաքային աղքատիկ բյուջեի վատնում կամ մսխում է նշանակում:

Մի պարզ հարց, իսկ Գյումրին կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն: Այն, որ ըստ շրջանառվող խոսակցությունների, նույն միջոցառման կազմակերպման ու անցկացման համար մայրաքաղաքն հատկացնում է քսան միլիոն դրամ, երբեք չի կարող համարվել արդարացում այս հարցում: Մայրաքաղաքի բնակիչների հիսուն տոկոսը չէ, որ օրվա հացի վաստակման գոյապայքար են մղում, մայրաքաղաքում չէ, որ գործազրկությունը հասնում է յոթանասուն տոկոսի, իսկ աղքատությունն արդեն հասնում է քառասունհինգ տոկոսի, ամենամեղմ հաշվարկներով:

 Ու դեռ պարզ էլ չէ, թե կոնկրետ ինչ է լինելու այդ օրը Հանրապետության երկրորդ քաղաքում: Գյումրու համայնքային իշխանությունների այս քայլը այլ անուն ու որակում չունի քան «չփլախ ջանին կատու քաշել»:

Թեև հայկական երկրորդ առածն էլ կա այս դեպքի հետ կապված, որ ասում է. «Բոշի յեղը որ շատ է լինում, կեսն էլ ….-ին է քսում»:

Գյումրեցի՝ Կարինե Կիրակոսյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ