Կմեռնի՝ չի նահանջի. դատի է տալիս Ծառուկյանին. Ժամանակ
Աբովյանի նախկին քաղաքապետ, Աբովյանի անցած ընտրություններում առաջադրված Կարո Իսրայելյանը պատրաստվում է դատի տալ իր երբեմնի ընկերոջը՝ Գագիկ Ծառուկյանին, իրեն պատճառված նյութական եւ բարոյական վնասի համար:
«Ժամանակ» -ը հիշեցնում է, որ նրան Աբովյանի շուկայի հարեւանությամբ ծեծի էին ենթարկել, բացի այդ նա կարծում է նաեւ, որ Ծառուկյանի թիմի կողմից իր ձայները գողանալով՝ իրեն բարոյական վնաս է հասցվել: Թերթի ճշտող հարցին՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի՞ն է դատի տալու, Իսրայելյանն ասաց.
«Այո, հենց Ծառուկյանին, քանի որ նա է ամենի գյխավորը: Բա էս մաֆիան ո՞վ Է գլխավորում: Ինքը մաֆիայի ղեկավարն է, ու հենց ինքը պետք է պատասխան տա: Ես պատրաստ եմ պայքարեյու սրանց դեմ մինչեւ մահս, բայց այլեւս այս քաղաքում նման բաներ թույլ չեմ տա»:
Օրվա ամբողջական լրահոսին ծանոաթացեք թերթի այսօրվա համարում: