20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այսօր մեղադրանք կառաջարդվի. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռ­տուքի գործով ձերբակալվածնե­րին՝ Սուրիկ Խաչատրյանի վա­րորդի որդուն՝ Դերենիկ Ղեւոնդյանին եւ Տիգրան Խաչատրյանի ընկերներից մեկին, նախաքննական մարմինը այսօր մեղա­րանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով:

Չի բացառվում, որ նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացնի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կա­լանք ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ որոշ տեղեկություննե­րով, սույն ձերբակալությունից հետո Տիգրան Խաչատրյանի ընկերներից շատերը, ովքեր մասնակից են եղել միջադեպին, դիմել են փախուստի:

Թերթի տեղե­կություններով, առաջիկայում գործի շրջանակներում կլինեն նոր ձերբակալություններ, որոնց թվում Սյունիքի մարզպետ Աուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, չկա:

Հիշեցնենք, որ Դերենիկ Ղեւոնդյանը եւ Տիգրան Խաչատրյա­նի ընկերը ձերբակալվել են սույն գործով տուժող Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկա­ծանքով. նրանց ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր:

 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ