Երբ հանրահայտ հայրերը ամաչում են իրենց որդիների համար /մաս 2, ֆոտո/
Նախօրեին ներկայացրել ենք հայտնի դերասան Ժերար Դեպարդյեի որդու` Գիյոմի դաժան ճակատագիրը: Այս անգամ ներկայացնում ենք հանրահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյի որդու` Գրեգորի Հեմինգուեյի կյանքը եւ այն, թե ինչու էր նա համարվում ընտանիքի «սեւ կետը»:
Գրիգորի Հեմինգուեյ
Հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի որդու` Գրիգորիի կյանքն իրոք դժբախտ էր: Հայրը կարծում էր, որ իր բոլոր երեխաներից ամենատաղանդավորը հենց Գրեգորին է: Սակայն հենց նրան էր նա անվանում իրենց ընտանիքի «ամենասեւ կետը»:
Տղան հենց մանկուց ընտանիքին վախեցնող մոլուցք ուներ, նա սիրում էր հագնել քույրերի զգեստները: Որպեսզի որդու մեջ տղամարդկային ոգի արթնացնի, Հեմինգուեյը նրան էլեկտրաշոկի թերապիայի տարավ: Գրեգորին 90-ից ավելի տանջալից թերապիաների միջով անցավ, բայց մնաց նույնը, չփոխվեց:
Հոր եւ որդու միջեւ ատելություն կար եւ այն աճում էր: Այն վերաճեց անդադար փոխադարձ վիրավորանքների: Ի վերջո հռչակավոր գրողը 1961 թվականին ինքնասպան եղավ:
Բնությունից թույլ Գրեգորին փորձեց բժիշկ աշխատել, սակայն երկար չդիմացավ` տրվեց խմիչքին: Նա մահացավ 2001 թվականին բանտախցում` այնտեղ հայտնվելով «վատ պահվածքի համար»: Կնոջ շորեր հագած Գրեգորին փողոցում անհանգստացրել էր մարդկանց, նրան բանտ էին ուղարկել…
Շարունակելի…