27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ տականք պետք է լինես որ …

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ հայերի լկտի պահվածքին:

”Ժողովուրդ, այս թեմային արդեն անդրադարձել եմ, սակայն էլի չեմ կարող չանդրադառնալ, որովհետեւ նույն մարդիկ նույն լկտի պահվածքով շարունակում են իրենց կեղտոտ գործը:

Գնացել էի ԵՊՀ եւ այն, ինչ տեսա, վանդալիզմից, բարբարոսությունից բացի այլ անուն չեմ կարող տալ: Ինչ տականք պետք է լինես, որպեսզի սեւացնես, կեղտոտես Մայր ԲՈՒՀ-ի պատերը: Հետո իմացա, որ այդ պաթոլոգիկ շեղվածները հանգիստ, սառնասրտորեն մրոտել, ներկել են նաեւ մյուս ԲՈՒՀ-երի եւ շրջակայքի ստորգետնյա անցումների պատերը: 

Ինչ “ազնիվ” մղումներ, արդարացում ունենաք՝ այդ նեոբոլշեւիկյան, խունվեյբինյան, աղանդավոր մոլագարի գործողությունները արդարացում չունեն: Ես զարմանում եմ ձեզ ուղղորդողների, ձեր գործողություններին լուռ հետեւողների, ձեր ձեռքը չբռնողների, ձեր ավագ համախոհների վրա:

Ժողովուրդ, եւ այս մարդիկ խոսում են բարձր արժեքներից, վեհ նպատակներից, քաղաքացիական արժեքներից եւ բարոյականությունից… Հետո էլ այդ անվանում զարդարանք ու հորթային հրճվանքով խոսում ոստիկանության կադրային ջարդերից”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ