04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կոռուպցիայի դեմ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման և գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության և հանրային իրազեկման համատեքստում:  

Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման և այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:  

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: 

 

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ