17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մամուլին պատերազմ հայտարարել չի կարելի՝ սա չգրված աքսիոմ է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է դատարան: Հայցվորը պահանջում է «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ և ներողություն խնդրել զրպարտելու համար: Պատճառ է դարձել թերթի` մայիսի քսանմեկին հրապարակած «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածը:

Այս կապակցությամբ «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Որ արդեն փաստաբաններն էլ են սկսել կարդալ ու չհասկանալ, լուրջ՝ անհանգստացնող երեւույթ է․․․հասկանում ենք, որ «հաճախորդը միշտ ճիշտ է», բայց լավ կլինի օգնել նրան, ուղղորդել, որ սխալ քայլեր չանի․․․մամուլին պատերազմ հայտարարել չի կարելի՝ սա չգրված աքսիոմ է, որ պետք է իմանա ցանկացած պաշտոնյա․․․դա երբեք լավ բանի չի հանգեցնում․․․մենք մինչ օրս Սեյրան Օհանյանին վատ չէինք վերաբերվում, այս քայլից հետո էականորեն վերանայեցինք մեր վերաբերմունքը․․․եւ կարծում եմ՝ ոչ միայն մենք․․․»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ