05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Հետքը մարմնիս վրա ա. սեղմում էր դաժանաբար …» /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Այս անգամ նրանք նախագահից պահանջում են ոչ միայն բացահայտել ու պատժել իրենց որդիների մահվան մեղավորներին, այլ նաև այն ոստիկաններին, ովքեր օրերս նախագահականի մոտ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ:

Մայրերը եկել էին դատապարտող պաստառներով: Նրանց բողոքին միացան մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նկատենք, որ տարածքում բազմաթիվ ոստիկանների ներկայությունը հունից հանում էր մայրերին:

«Օրեր են անցել, բայց հետքը մարմնիս վրա է»,-ձեռքերի կապտուկները ցույց տալով` Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը. «Երեսիս ժպտում էր ու սեղմում դաժանաբար: Կան ոստիկաններ, որոնց ծնող է լույս աշխարհ բերել ու ինքը մարդ ա մեծատառով, բայց կա ոստիկան, որ հրեշա»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ