21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանությունը թաքցրել է

ՀՀ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքացի Ջուլիետա Մ.-ն ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կոտրել է ՍՊ ընկերությանը պատկանող կրպակի ահազանգման համակարգի լուսային ազդանշանի սարքը, սակայն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք: Այս մասին տեղեկացնում է iravaban.net-ը` հղում անելով  ՀՔԾ-ին:

Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ