05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

… կմնանք մթության մեջ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն էլ մտահոգված էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմամբ և այդ հարցով գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ ներկայացնելով իրոք անհանգստացնող դրույթներ։ «Ըստ օրենքի` կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում: Ես պարոն Նազարյանին հարց եմ ուղղել, թե ի՞նչ ֆորմատով է դա լինելու, ո՞ր շահագրգիռ մարմիններն են հրավիրվելու, որ լինի պատշաճ գործընթաց: Եվ միայն պատշաճ գործընթացներից հետո կանդրադառնամ բովանդակային հարցին»,- տեղեկացրեց Կարեն Անդրեասյանը։

Դիտարկմանը, թե լույսի սակագնի բարձրացման մեջ ՄԻՊ-ը չի տեսնո՞ւմ մարդու իրավունքների խախտում Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում պետք է ուսումնասիրվի` հայտում ողջամի՞տ են ներկայացրել տվյալները, թե՞ ոչ, գողացվա՞ծ ծախսեր են, թե՞ արդարացված, սպառողների հաշվին ճոխություն վայելող ծախսե՞ր են, թե՞ դրանք այնպիսի հիմնավորումներ են, որ եթե չվճարենք, կմնանք մթության մեջ: Այս բովանդակային հարցերի պատասխանը մենք չէ, որ պետք է տանք»:

Իսկ ինչ վերաբերվում է այն այն տեսակետին, որ ՀԷՑ-ն իր մեքենաների գնումը և բարեգործությունը փորձում է անել քաղաքացու հաշվին, Կարեն Անդրեսայանը շեշտեց, որ այս օրերին ծանոթացել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիրքորոշման հետ, և եթե հիմնավորվի, որ ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության, ճոխամոլության կամ որևէ այլ ոչ ողջամիտ պատճառներով սակագին է բարձրացվելու, իհարկե, այդտեղ կա մարդու իրավունքների ոտնահարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ