24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնամաքրում

«ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտարարեց, թե հաշվետու տարում հանցագործությունների թիվը նվազել է 788-ով: Ըստ նրա՝ 18 դեպքով նվազել են հանցավոր խմբերի և 29 դեպքով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: «Մոտ երեք անգամ՝ 156-ից 61-ով կրճատվել է հասարական վայրերում կատարվող հանցագործությունները:

Հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը: Դրանց 2-3%-ն են եղել նախկինում դատապարտված»,-ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, թե աճող տրանսպորտային քանակի պարագայում՝ տարեկան 40 000-ով և ճանպարհների անցողականության նվազման պայմաններում՝ ՃՏՊ-ների թիվը աճել է ընդամենը 11%-վ:

Ըստ նրա՝ այս պարագայում նվազել է զորհերի թիվը 19-ով: Փոխոստիկանապետը նշեց, թե հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, 52-ը՝ ոստիկանության ջանքերով: Հասարակության անվտանգության ապահովման պարագայում ծառայություն են իրականացրել ոստիկանները 202 ՏԻՄ ընտրությունների ժամանակ, 384-ը զանգվածային միջոցառումների ընթաքցում: «Միայն Երևանում անցկացվել է 1256 զանգվածային միջոցառումներ, որոնցից 136-ը հանրահավաքներ, երթեր ու ցույցեր»,-ասաց նա:

Եղիազարյանն ասաց, որ ոստիկանությունում պարբերաբար անցակցվում է «ինքնամաքրման» գործընթացներ, որի շրջանակներում 846 ոստիկանության ծառայողներ տույժի են ենթարկվել, օրինախախտումների փաստերով 63 դեպք է գրանցվել 81 անձի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ