12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ փակ հանդիպումը. միասնական թեկնածուի հնարավորությունը

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը: Մոտ 1 ու կես ժամ տևած փակ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվելու են: Օսկանյանի խոսքով` քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, սակայն դեռևս պայմանավորվածություններ չկան:

Բացի Օսկանյանից ԲՀԿ-ն այստեղ ներկայացնում էր Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից հանդիպմանը եկել էին  ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք հնարավոր համարում է, որ ՀԱԿ-ն ուԲՀԿ-ը համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու: “Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել’,-պատասխանեց Զուրաբյանը:

Ի դեպ, այսօր խորհրդակցությունների ձևաչափով նախաձեռնված հանդիպումների շրջանակներում, 18:30 –ին ԲՀԿ ներկայցուցիչները հանդիպում կունենան նաև “ժառանգություն” կուսակցության հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ