29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Պաշտոնեական դիրքն օգտագործելով` զգալի գումար է հափշտակել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն:

Մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ