06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պոռնկության դրդելու համար

48-ամյա Հերմինեն ամբաստանյալի աթոռին է պոռնկության դրդելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նրանք մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը տրամադրել է Նունեին` այնտեղ պոռնկությամբ զբաղվելու և դրանից ստացած եկամուտը միմյանց միջև հավասարաչափ բաշխելու համար: 2009-2010 թվականներին Նունեն այդ բնակարանում  պարբերաբար սեռական հարաբերություններ է ունենալով տարբեր տղամարդկանց հետ և ստացված եկամուտը հավասարաչափ կիսել են:

Հետագայում Նունեն դատապարտվել է Հերմինեի բնակարանից գողություն կատարելու համար: Հերմինեն  իրեն պատճառված վնասը հատուցելու համար 2013թվականին նրան նորից առաջարկել է բնակվել իր բնակարանում, պոռնկությամբ զբաղվել և ստացած եկամուտը իրեն տրամադրել: 2013թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Նունեին է տրամադրել իր բնակարանը ու տնօրինել վերջինիս ստացած եկամուտները:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի դատարանում, ապա Հերմինեին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ