23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել` ՀՀ նոր կառավարության ձեւավորումից հետո նախարարության կատարած աշխատանքների վերաբերյալ:

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված միջոցառումների վերաբերյալ բաժնում նշվում է, որ 2014 թվականի ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը, որի հիման վրա մշակվել և ՀՀ Կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշմամբ հաստատվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգը:

Որոշման համաձայն ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ համապատասխան կազմով: Խորհուրդը հանդիսանում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող, ոլորտային ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն ապահովող մարմին: Մշակվել է նաև ռազմավարության որոշման նախագիծը:

Ըստ հաշվետվության՝ 2014 թվականին տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքում մոնիթորինգի թիմի կողմից կազմվել և 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզի ՏՀԶԿ–ում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցանցի հանդիպման ժամանակ ընդունվել է «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփումների» զեկույց:

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստում ընդունվել է գնահատման 3-րդ փուլի ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ 2-րդ կատարողականի զեկույցը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ը բավարար մակարդակով կատարել է պարտավորությունների բոլոր 19 կետերի պահանջները՝ «Քրեականացում» և «Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն» թեմաներով:

Հաշվետվությունում նշվում է, որ ԳՐԵԿՈ-ն ողջունել է ՀՀ-ի իշխանությունների կողմից պարտավորությունների կատարման զեկույցի ընդունման ժամանակ ձեռնարկված ջանքերը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ