07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի են Կաննի կինոփառատոնի մրցանակակիրները

Ավարտվել է Կաննի 68-րդ կինոփառատոնը, եւ հայտնի են մրցանակակիրները: «Փոքր Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է լիբանանցի երիտասարդ ռեժիսոր Էլի Դագերը` «Ալիքներ-98» (Waves ‘98) 15 րոպեանոց ֆիլմի համար, հայտնում է Lenta.ru-ն:

 «Ոսկյա արմավենու ճյուղ» է ստացել Ժակ Օդիարը` «Դիպան» ֆիլմի համար:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը Կաննի կինոփառատոնի ժյուրին հանձնել է ֆրանսիացի դերասան Վենսեն Լենդոնին` Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» սոցիալական դրամայում իր դերի համար:

Կնոջ լավագույն դերի համար Կաննի կինոփառատոնի ժյուրին մրցանակ է շնորհել երկու դերասանուհու` Ռունի Մարային` «Քերոլ» ֆիլմի և Էմանուել Բերկոյին`«Իմ թագավոր» ֆիլմերում դերերի համար:

Լավագույն ռեժիսուրայի մրցանակին արժանացել է թայվանցի ռեժիսոր Հոու Սյաոսյանը «Մարդասպանը» ֆիլմի  համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ