04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արդարանո՞ւմ է

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ա նդրադառնալով գլխավոր դատախազի ներկայացրած հաշվետվությանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այդ հաշվետվությունը ուզում է կապել ժողովրդի ամենակարևոր հարցերի հետ:

«Ամբողջ ժողովուրդը ուզում է հասկանալ, թե ինչու են ուզում ՀԵՑ-ում կատարված 250 միլիոն դոլարի թալանը դնել ժողովրդի ուսերին: Բնական է, որ եթե Սահմանադրությամբ գլխավոր դատախազի կոչումը այն է, որ նա պետք է հետևի ոստիկանությանը, առաջին գործերից մեկը, որը նա պետք է աներ, պետք է լիներ ՀԵՑ-ում զանգվածային ստուգումները  պարզելու համար,  թե ինչ է այնտեղ կատարվում: Նույնը վերաբերվում է «Նաիրիտին»  ու նույնը վերաբերվում է «Արմավիային»,-ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը հիշեցրեց, որ ինքը հակադարձելով գլխավոր դատախազին մատնանշել է քրեադատավարական օրենսգրքից 175-րդ և 176-րդ հոդվածները , ըստ որոնց դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել անհրաժեշտ առիթների և հիմքերի առկայության դեպքում:

«176 հոդվածը ի թիվս այդ առիթների նշում է հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները: Այստեղից հետևում է, որ երբ որ մամուլը հեղեղվում է  կամ թեկուզ չի հեղեղվում,մի հրապարակումն էլ  առիթ է հանդիսանում համապարփակ քննության տանելու ուղղությամբ, իսկ երբ որ ամբողջ ժողովուրդն է, ամբողջ հասարակությունն է այս հարցով մտահոգ առվել ևս դատախազությունը պետք է դրանով զբաղվեր, բայց չի անում»:

Ըստ Զուրաբյանի գլխավոր դատախազի փաստարկները  ոչնչով հիմնավորված չեն և ցույց են տալիս, որ ինքը առիթ է փնտրում, ինչ որ կերպ արդարացնելու դատախազության անգործնեությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ